երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի ՀՆԱ-ն ռեկորդային է՝ շուրջ 8.5 տրլն դրամ

Հայաստանի ՀՆԱ-ն ռեկորդային է՝ շուրջ 8.5 տրլն դրամ

Հայաստանի ՀՆԱ-ն 2022թ. կազմել է շուրջ 8,5 տրլն դրամ. այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի կայքից։

Դրամի ներկա փոխարժեքով այն համարժեք է 21 մլրդ դոլարին և երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:

2022թ․-ին 2021թ․-ի համեմատ ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 12.6%-ով։ 

2022թ.-ին Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 2 մլն 861 հազար 735 դրամ, նախորդ տարվա՝ 2 մլն 357 հազար 398 դրամի համեմատ։

  • Կիսվել: