հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայաստանի համար նոր շուկաներ կբացվեն

Հայաստանի համար նոր շուկաներ կբացվեն

«Հարավային Կորեան եւ Չիլին փորձում են ԵՏՄ շուկա տանող ճանապարհ գտնել Հայաստանի միջոցով, եւ փորձում են մեր միջոցով բանակցություններ սկսել ԵՏՄ անդամ երկրների հետ»,- այսօր խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց  Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։

Ըստ նրա՝  եթե  Հայաստանը  կարողանա պայմանավորվել Չիլիի հետ, կբացվեն Լատինական Ամերիկայի շուկաները։

Բացի այդ, նա նշեց, որ այժմ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ Հայաստանը բանակցություններ է վարում երեք երկրների՝ Հնդկաստանի, Իսրայելի եւ Եգիպտոսի հետ։ 

Սիմոնյանն ընդգծեց, որ պետք է բացվեն նոր շուկաներ։

  • Կիսվել: