չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Ուղեւորահոսքը դեպի ՀՀ կմեծանա 300 հազար ուղեւորով. Տաթևիկ Ռևազյան

Ուղեւորահոսքը դեպի ՀՀ կմեծանա 300 հազար ուղեւորով. Տաթևիկ Ռևազյան

Հայաստանի երկու օդանավակայաններում՝ «Զվարթնոցում» եւ «Շիրակում», ուղեւորահոսքը կազմում է տարեկան 2,9 մլն մարդ. ուղեւորահոսքը կմեծանա գրեթե 300 հազար ուղեւորով: Այս մասին այսօր ԱԺ նիստում «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտնել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռևազյանը:

«Սա բավականին տպավորիչ թիվ է: Ըստ մեր գնահատականների՝ 3 տարի հետո միայն զբոսաշրջության զարգացումը կստեղծի հազարավոր աշխատատեղեր, պետական բյուջե կվճարվի միլիոնավոր դոլար, կբարելավվի ներդրումային միջավայրը»,- ընդգծեց Ռևազյանը:

 

 

  • Կիսվել: