ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հաստիքների կրճատման դեպքում որոշ սոցիալական խմբեր պաշտպանված կլինեն

Հաստիքների կրճատման դեպքում որոշ սոցիալական խմբեր պաշտպանված կլինեն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկվող օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ հաստիքների կրճատման դեպքում որոշ սոցիալական խմբեր աշխատանքում մնալու նախապատվության իրավունք կստանան: Հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշեց, որ սա հավելյալ աշխատանքային երաշխիք է:

«Աշխատողների քանակի և հաստիքների կրճատման դեպքում, աշխատանքային պայմանագրերի լուծման պարագայում, աշխատանքում մնալու նախապատվության իրավունք է նախատեսվում սահմանել որոշ խմբերի համար: Մասնավորապես, հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի, ինչպես նաև ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամության կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողի կամ զոհված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամի համար»,-ասաց Ռուբեն Սարգսյանը:

Այսինքն՝ աշխատողների կրճատման պարագայում արտոնություն կունենան վերը նշված սոցիալական խմբերի ներկայացուցիչները:

 

  • Կիսվել: