շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հաստատվել են 2022 թվականի Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակները. ընդունվում են հայտեր

Հաստատվել են 2022 թվականի Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակները. ընդունվում են հայտեր

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 1667-Ն որոշմամբ հաստատված՝ որոշման հավելվածով հաստատվել է 2022 թվականի համար Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակները:
 
«Սևանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» կարգի համաձայն՝
 
  • ձկան քաշը պետք է լինի 400 գրամից ոչ պակաս. 
  • ձկնորսական ուռկանները (ցանցերը) պետք է լինեն կապարակնքված, վնասված ոչ պիտանի ձկնորսական ուռկանների (ցանցերի) չօգտագործման դեպքում համապատասխան արձանագրության կազմում. 
  • «սիգ» ձկնատեսակի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա.
  • սիգի արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի).
  • արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր).
  • Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը:
Սևանա լճում «սիգ» ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացնել ցանկացողները կարող են մինչև ս.թ. ապրիլի 14-ը ներառյալ պայմանագիր կնքելու մասին հայտերը ներկայացնել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ և դրա մասնաճյուղեր:

  • Կիսվել: