ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հարավկովկասյան երկաթուղին շարունակում է Երևան-Գյումրի էլեկտրագնացքների շահագործումը

Հարավկովկասյան երկաթուղին շարունակում է Երևան-Գյումրի էլեկտրագնացքների շահագործումը

Հարավկովկասյան երկաթուղին շարունակում է Երևանի- Գյումրի միջքաղաքային էլեկտրագնացքների շահագործումը՝ բացի արագընթաց գնացքներից։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀԿԵ մամուլի հետ կապրի պատասխանատու  Ռուբեն Գրձելյանը։

 

«Սովորական գրաֆիկով գործում են Երևան-Գյումրի-Երևան, Գյումրի-Երևան-Գյումրի, Երևան-Երասխ-Երևան, Երևան-Արաքս-Երևան էլեկտրագնացքները: Բավականին աշխույժ է այս օրերին վաղ գարնան գյուղմթերքի առաքումը Արարատյան դաշտավայրից դեպի Երևան՝ Երասխի և Արաքսի ուղղություններով։

Ավելացնեմ, որ այսօրվա ավտոմոբիլային տեղաշարժի սահմանափակումների ներքո երկաթուղային տրանսպորտը մնում է դյուրին և հարմար, կարևորը՝ ավելի անվտանգ, գուցե և միակ հնարավոր տարբերակը տեղաշարժվելու բնակավայրերի միջև»,- գրել է Գրձելյանը։

  • Կիսվել: