հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը ՊՆ-ին ձյուն հարթեցնող թրթուրավոր մեքենա է նվիրել

ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը ՊՆ-ին ձյուն հարթեցնող թրթուրավոր մեքենա է նվիրել

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 15-ի նիստում որպես նվիրաբերություն գույք ընդունելու և ՀՀ պաշտպանության նախարարությանը գույք ամրացնելու մասին որոշում է կայացրել:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարին է դիմել «Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտե» ԿՀ-ի գլխավոր քարտուղարը (Հրաչյա Ռոստոմյան)` ՊՆ-ին Prinoth, T4SRP մակնիշի ձյուն հարթեցնող թրթուրավոր մեքենա նվիրելու առաջարկությամբ։

Այն կամրացվի ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ ՀՀ զինված ուժերի կարիքների համար օգտագործելու նպատակով:

  • Կիսվել: