ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Համագործակցության համաձայնագիր Կորեայի հետ. Կստեղծվի հայ-կորեական միջկառավարական հանձնաժողով

Համագործակցության համաձայնագիր Կորեայի հետ. Կստեղծվի հայ-կորեական միջկառավարական հանձնաժողով

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս համաձայնագիրը հնարավորություն կստեղծի ամրապնդելու երկու պետությունների միջև տնտեսական կապերը, ընդլայնելու կազմակերպությունների՝ այդ թվում փոքր և միջին ձեռնարկությունների միջև համագործակցությունը՝ ներդրումների համար ստեղծելով բարենպաստ միջավայր։

Համաձայնագիրը հարթակ կհանդիսանա ամրապնդելու և ընդլայնելուերկու պետությունների միջև տնտեսական,արդյունաբերական, զբոսաշրջային, գյուղատնտեսական և գիտատեխնիկական համագործակցությունը, ակտիվացնելուառևտրաշրջանառությունը և խթանելու փոխգործակցությունը։

Վերջինս նաև հնարավորություն է ընձեռում դյուրացնելու երկու երկրներիհաղորդակցությունն  իրենց պետությունների պետական կառույցների միջև, և ընդլայնելու կապը կազմակերպությունների, պալատների և ընկերակցությունների միջև, խթանելու այցերը, շփումները, ինչպես նաև՝ կազմակերպելու տոնավաճառներ,ցուցահանդեսներ, սեմինարներ և այլ միջոցառումներ՝ երկու երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Համաձայնագրով նախատեսվում է ձևավորել Տնտեսական, արդյունաբերական, գիտատեխնիկական հարցերով հայ-կորեական միջկառավարական հանձնաժողով, որի նիստերը կանցկացվեն ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ, հաջորդաբար՝ Հայաստանի Հանրապետությունում և Կորեայի Հանրապետությունում։

Տվյալ Համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը, առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը,տնտեսական կապերի ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը, երկուստեք առկա ներուժի օգտագործմանը: 

  • Կիսվել: