ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հակոբ Արշակյանը կոչով դիմել է վերապատրաստման դասընթացներ իրականացնող բոլոր ընկերություններին

Հակոբ Արշակյանը կոչով դիմել է վերապատրաստման դասընթացներ իրականացնող բոլոր ընկերություններին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում կոչ է արել վերապատրաստման դասընթացներ իրականացնող բոլոր ընկերություններին մասնակցել նախարարության հայտարարած մրցույթին։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է դրամաշնորհների մրցույթ՝ այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ սկսնակների համար «Ծրագրավորման հիմունքներ» դասընթաց:  
 
Ծրագրի նպատակն է Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաև 2020 թվականի ԲՈՒՀ-երի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու և տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար։
 
Կազմակերպել ներկայացված դիմումներից մրցութային կարգով ընտրված 2,000 մասնակցի համար երկամսյա «Ծրագրավորման հիմունքներ» թեմայով դասընթացներ շաբաթական 2 անգամ հաճախականությամբ:
 
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 85.0 մլն ՀՀ դրամ և տրամադրվելու է մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ընկերությանը, որն իր հերթին կազմակերպելու է նշված դասընթացները՝ համաձայն ծրագրի:
 
Մրցույթին մասնակցության մանրամասները (այդ թվում նաև գնահատման մեխանիզմները) ներկայացված են հետևյալ հղումներով՝
 
Հայտերն ընդունվում են մինչև  2020 թվականի ապրիլի 15-ը՝ ժամը 16:00-ն ներառյալ:
 
Նշենք, որ հայտերի ընդունման ժամկետը երկարացվել է, ավելի վաղ նախարարությունից հայտնել էին, որ հայտերն ընդունվում են մինչեւ . ապրիլի 3-ը, ժամը 24։00։

  • Կիսվել: