երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հաջորդ տարի Գետառի վրա ջրերի մաքրման կայան կկառուցվի

Հաջորդ տարի Գետառի վրա ջրերի մաքրման կայան կկառուցվի

Երևանի Գետառի վրա ջրերի մաքրման կայան կառուցելու համար 2023 թվականին բնապահպանական ծրագիր կիրականացվի։ Այս մասին նշվել է այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Զեկուցվել է, որ նախագծային աշխատանքներն ընթացքում են։

«Երևանյան լճի մաքրման ծրագրով 2022թ. ծավալուն աշխատանք է իրականացվել նաև եղեգների չորացնելու նպատակով. արդեն ավելի քան 8 հա մաքրվել է եղեգից: Գալիք տարի ևս նախատեսվում են եղեգների չորացման և մաքրման աշխատանքներ իրականացնել՝ Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ»,– ասված է հաղորդագրությունում:

Շարունակվում է հեղեղատար համակարգերի մաքրման գործընթացը: Հեղեղատարների վերաբերյալ տեղեկությունն ըստ հասցեականության «Վեոլիա Ջուր» ընկերությունը տրամադրել է վարչական շրջաններին:

  • Կիսվել: