ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հագուստ արտադրող «Տեքստիլ Հոմ»-ը մաքսատուրքից ազատվեց. 250 մլն դրամի ներդրում կարվի, կստեղծվի 140 նոր աշխատատեղ

Հագուստ արտադրող «Տեքստիլ Հոմ»-ը մաքսատուրքից ազատվեց. 250 մլն դրամի ներդրում կարվի, կստեղծվի 140 նոր աշխատատեղ

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 5-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տալ «ՏԵՔՍՏԻԼ ՀՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ «ՏԵՔՍՏԻԼ ՀՈՄ» ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել հագուստի արտադրության համար։

Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։ Արտադրությունն իրականացվելու է ք․ Երևանում։ Արտադրանքի 80 տոկոսը նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ անդամ երկրներ։

Արդեն իսկ իրականացվել է 30 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 250 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար։

Ծրագրի շրջանակներում՝ մինչև 2024 թվականի ավարտը, նախատեսվում է ստեղծել 140 նոր աշխատատեղ մինչև 190,000 դրամ միջին աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 90 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 9 մլն դրամ:

  • Կիսվել: