ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կասեցվել է Արտաշատի խճուղու հացի արտադրամասի գործունեությունը

Կասեցվել է Արտաշատի խճուղու հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Նարինե Գասպարյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը (Արտաշատի խճուղի 74):
 
‼️ Այսպիսի որոշման համար հիմք է հանդիսացել այս կազմակերպությունում ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքը, համաձայն որի՝
📌 արտադրական շինությունում չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվվող հոսքերը,
📌 չեն ձեռնարկվել միջոցառումներ արտադրական շինությունները կենդանիների (միջատների) ներթափանցումից պաշտպանելու համար,
📌 պատերի, հատակի, առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք հեշտությամբ լվացվող-ախտահանվող են և կանխարգելում են կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
📌 բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվում նորոգ ու բարվոք վիճակում, չեն ենթարկվում պատշաճ մաքրման ու ախտահանման,
📌 արտադրամասն ապահովված չէ ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանով,
📌 սանհանգույցի դռները բացվում են դեպի արտադրական շինություն:
‼️ Տնտեսավարողին տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

  • Կիսվել: