ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գյուղատնտեսության ոլորտում անկումը հիմնականում գրանցվել է երաշտի պատճառով․ փոխնախարար

Գյուղատնտեսության ոլորտում անկումը հիմնականում գրանցվել է երաշտի պատճառով․ փոխնախարար

«Գյուղատնտեսության ոլորտում անկումը հիմնականում արձանագրվել է ոչ թե ծրագրերի անարդյունավետ իրականացման, այլ երաշտի պատճառով»,-  այս մասին ապրիլի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը։

Խնդիրն էլ, ըստ Գաբրիելյանի,  արտադրության անկման հանգեցրեց:

Գաբրիելյանը նշեց, որ ռուբլու արժեզրկման ֆոնին տուժել են ալկոհոլային արտադրանք արտահանողները․ «Սակայն հիմա այդպիսի խնդիր չկա»,- վստահեցրեց պաշտոնյան։

2022 թվականի հունվար-մարտին ՀՀ ագրոարդյունաբերական համալիրում անկումը 5.4 տոկոս է կազմել։

  • Կիսվել: