ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գնում են գողություն են անում,  գողոնը վաճառում  են, փողը կանխիկ վերցնում տանում խաղադրույք են անում, պարտվում են. Գևորգ Պապոյան

Գնում են գողություն են անում, գողոնը վաճառում են, փողը կանխիկ վերցնում տանում խաղադրույք են անում, պարտվում են. Գևորգ Պապոյան

ՀՀ ազգային ժողովը քննարկում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որն առաջարկում է արգելել կանխիկ եղանակով, այդ թվում՝ վճարային տերմինալների միջոցով խաղադրույքների իրականացումը, օրենքն ուժի մեջ մտնելուց 6 ամիս անց կարգելվի նաև խաղադրույքների իրականացումը էլեկտրոնային դրամապանակների միջոցով:

Օրենքի քննարկման ժամանակ իր ելույթում իշխող խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը ասաց․ «Երբ խոսում ենք բանկային հաշիվների մասին,  բուքմեյքերական հաշիվ ունենալու համար անձի չափահաս լինելը պարտադիր է, մյուս կոմից բանկային հաշիվ ունենալու համար ևա կա որոշակի տարիքային շեմ, հետևաբար անչափահասների մասնացությունը հնարավոր չի լինելու, իսկ  եթե խաղան այլ, օրինակ ծնողերի քարտային հաշիվներով, դա վերահսկելի կդառնա»։

Սերգեյ Բագրատյանի հարցին՝ կան գործիքակազմեր քաղաքացիների կողմից ապառիկ եղանակով կանխիկ խաղադրույքներ անելը կանխելու համար, Պապոյանը ասաց․ «Եթե կանխիկը վերացնում ենք, բնականաբար ապառիկ կանխիկն էլ չի լինի այս պարագայում, ավելին ասեմ այս օրենքի նախագիծը ընդունելուց հետո կփակվեն բուքմեյքերական գրասենյակներ կոչվածները, որոնք նպատակ ունեն կանխիկ խաղադրուքներ ընդունելու, հիմա, եթե կանխիկ խաղադրույքը արգելված է, այդ գրասենյակների մեծ մասը փակվելու են, որովհետև նրանց գոյությունը իմաստազրկվելու է»։

Գևորգ Պապոյանն ասաց, որ օրենքը երկու նպատակ ունի՝ խաղամոլության դեմ շարունակական պայքար և երկրորդ՝ անկանխիկ գործառնությունների շարունակական զարգացում:

Նա նշեց, որ օրենքն ուղղված է սոցիալապես անապահով մարդկանց խաղամոլությունը կանխելուն:

«Գնում են գողություն են անում, այդ գողոնը դնում են գրավատանը կամ ինչ-որ տեղ վաճառում  են, փողը կանխիկ վերցնում տանում խաղադրույք են անում, պարտվում են, սա ֆանտաստիկ խելագարվելու սցենար է, որը կա և ազգային անվտանգության խնդիր է»,- ասաց նա և նշեց, որ օրենքի ընդունումից հետո այս սցենարը հնարավոր չէ:

«Չի կարող այնպես լինել, որ պետությունը հարկատուից գումարը հավաքի տա օրինակ՝ երեխայի նվազագույն սպառողական զամբյուղը ապահովելու համար միջոց, բայց դու գնաս խաղաս: Սրա շուրջ էլ պետք է մտածել»,- ասաց նա և նշեց, որ  այս օրենքը թեև այս խնդիրը չի լուծում, բայց թույլ է տալիս բազա հավաքել:

Ըստ նրա, նախագծի ընդունումից հետո կփակվեն բուքմեյքերական գրասենյակներ կոչվածների մեծ մասը, քանի որ նպատակ ունեն կանխիկ խաղադրույքներ ընդունելու:

 

  • Կիսվել: