երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Գետի մակարդակի իջեցման հետևանքով Բագրատաշեն գնացող ճանապարհը բացվել է. մաքրման աշխատանքներ են կատարվում

Գետի մակարդակի իջեցման հետևանքով Բագրատաշեն գնացող ճանապարհը բացվել է. մաքրման աշխատանքներ են կատարվում

Երեկ ամբողջ օրը Բագրատաշեն գնացող ճանապարհին մի հատված կար, որտեղ գետը հոսել է ճանապարհով: Գետի մակարդակի իջեցման հետևանքով ճանապարհը բացվել է, մաքրման աշխատանքներ են կատարվում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Վրաստանի գործընկերների, ՊԵԿ գործընկերների հետ աշխատել ենք, հայտարարություն կտարածենք, մաքսակետը կբացենք, որպեսզի Բագրատաշեն-Նոյեմբերյան-Իջևան ուղղությունն աշխատի՝ հաշվի առնելով, որ այս փոփոխության արդյունքում Գոգավան և Բավրա մաքսակետերը բավականին ծանրաբեռնված են»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: