հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
«Գետամեջ 2016» թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է

«Գետամեջ 2016» թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հետ զուգահեռ նմուշառում էր կատարել տեղական արտադրության պաղեցված թռչնամսի մի քանի ապրանքանիշերից և հանձնել լաբորատոր հետազոտության։ Փորձաքննությամբ «Գետամեջ» ապրանքանիշի պաղեցված հավի նմուշներում հայտնաբերվել էր սալմոնելա։ Այդ մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
 
Ստացված արդյունքների հիման վրա ՍԱՏՄ-ն ստուգում է իրականացրել «ԳԵՏԱՄԵՋ 2016» թռչնաֆաբրիկայում (ՀՀ, Կոտայքի մարզ) և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ։
 
 
Մասնավորապես՝
- արտադրական շինությունների այն հատվածներում, որտեղ իրականացվում է սննդամթերքի արտադրություն, հատակի և պատերի մակերևույթը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, դռները եղել են անհարթ՝ պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
- առաստաղների և արտադրական շինությունների վերևում գտնվող կառուցվածքները չեն եղել ապահով, այսինքն՝ չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումն ու խոնավության խտացումը,
- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումները և գույքը հնարավորություն չեն տվել իրականացնել դրանց լվացման, մաքրման և ախտահանման աշխատանքներ, պատրաստված չեն եղել համապատասխան նյութերից և չեն եղել բարվոք վիճակում։
 
Թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
 

  • Կիսվել: