երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Գազպրոմ Արմենիա»-ն 60, 9 մլրդ դրամ կներդնի հանրապետության գազի տնտեսության զարգացման գործում

«Գազպրոմ Արմենիա»-ն 60, 9 մլրդ դրամ կներդնի հանրապետության գազի տնտեսության զարգացման գործում

«Գազպրոմ Արմենիան» ՓԲԸ-ն առաջիկա հինգ տարում 60, 9 մլրդ դրամ կներդնի հանրապետության գազի տնտեսության զարգացման գործում: Ինչպես սպասվում է, դեկտեմբերի 18-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կհաստատի ընկերության 2020-2024 թթ.ներդրումային ծրագիրը:

Ներկայացված հայտնի համաձայն՝ 36 828,7 մլն դրամ կուղղվի գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի ընդլայնմանը,  գազափոխադրման համակարգի ընդլայնում՝ 12 620,3 մլն դրամ; գազափոխադրման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ՝ 2 331,9 մլն դրամ; նոր բաժանորդների միացում` 2 443,3 մլն դրամ;  գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ` 6 369,2 մլն դրամ:

Բացի այդ, «Հրազդան-5» հիմնարկի համար ավտոտրանսպորտային միջոցների ձեռքբերմանն ուղղված ներդրումները կկազմեն 262,6 մլն դրամ։

«Գազպրոմ Արմենիան» մինչև 2020 թվականի հոկտեմբերի 15-ը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանը կներկայացնի «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2021-2024 թվականների ներդրումային ծրագիրը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: