ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արհեստական բանականությամբ զբաղվող հայկական  ընկերությունը $5,000,000 ներդրում է ստացել. Արշակյան

Արհեստական բանականությամբ զբաղվող հայկական  ընկերությունը $5,000,000 ներդրում է ստացել. Արշակյան

Արհեստական բանականությամբ զբաղվող հայկական ՛՛Կրիսպ՛՛ ընկերությունը $5,000,000 ներդրում է ստացել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հայկական Krisp ընկերությունը $5,000,000 ներդրում ստացավ։
Կրիսպը 1 տարվա ընթացքում 0֊ից 600 կորպորատիվ բաժանորդ ձեռք բերեց` տարեկան շրջանառության $0֊ից հասնելով $4,000,000֊ի։

Սա կոչվում է տիեզերական հրթիռային արագություն։
Ավելի վաղ Ֆորբս֊ը գրել էր, որ Կրիսպը 2020 թվականի 50 ամենախոստումնալից արհեստական բանականությամբ զբաղվող ընկերություններից է։

Հաջողություններ եմ մաղթում Կրիսպին՛՛։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: