կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Ճամբարակ քաղաքում, Թթուջուր բնակավայրում, Երևանում, Քասախում

Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Ճամբարակ քաղաքում, Թթուջուր բնակավայրում, Երևանում, Քասախում

Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Ճամբարակ քաղաքում, Թթուջուր բնակավայրում, Երևանում, Քասախում: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից:

«Պլանային, ձմռան նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի, Թթուջուր բնակավայրի գազասպառողների, «Ուրսա-Մաժոր» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, Ճամբարակի ԲԿ-ի, «Նադարյան Արսեն» ՍՊԸ-ի, սեփականատեր Տիգրան Շահնազարյանի, հարակից այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի, Ուռենիներ, Վանահովիտ թաղամասերի, հարակից առանձնատների, Կոտայքի մարզի Քասախ համայնքի (ամբողջությամբ) գազասպառողների, «Ալգազ», «Սառը Գազ», «Ս.Լ.Լ-Գազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշեսյան, Բագրատունյաց, Եղբայրության, Հովսեփյան, Չեխովի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

  • Կիսվել: