հինգշաբթի, հունիս 20
20 / 6 / 2024
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Արարատի Նորաբաց, Սյունիքի Ձագեձոր, Թավշուտ, Բարիկավան, Անդոկավան բնակավայրերում

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Արարատի Նորաբաց, Սյունիքի Ձագեձոր, Թավշուտ, Բարիկավան, Անդոկավան բնակավայրերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Նորաբաց բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Նոր բաժանորդի գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Ձագեձոր, Թավշուտ, Բարիկավան, Անդոկավան բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: 

  • Կիսվել: