հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Fly One Armenia ազգային ավիաընկերությունը շահագործման է հանձնել Airbus A320 դասի հերթական օդանավը

Fly One Armenia ազգային ավիաընկերությունը շահագործման է հանձնել Airbus A320 դասի հերթական օդանավը

Fly One Armenia ազգային բյուջետային ավիաընկերությունը հերթական օդանավն է շահագործման հանձնել, որը սպասարկելու է եվրոպական և մերձավոր արևելյան թռիչքային ուղղությունները: Օդանավն Airbus A320 դասի է, 180 տեղանոց: Դեկտեմբերի 9-ին այն կատարել է առաջին թռիչքը:

Fly One Armenia ավիաընկերության խորհրդի նախագահը նշեց, որ առաջիկա օրերին մեկնարկելու են Երևան-Բեյրութ-Երևան, Երևան-Միլան-Երևան, Երևան-Թել Ավիվ- Երևան, Երևան-Դուբայ-Երևան երթուղով չվերթերը:

Օրեր առաջ Fly One Armenia-ն նաև հայտարարել էր «Բացահայտիր աշխարհը» աննախադեպ ակցիայի մեկնարկի մասին: Ակցիայի շրջանակներում բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն ձեռք բերել տոմսեր առավելագույն մատչելի գներով: Այս տարի Flyone Armenia ընկերության կողմից ակցիային ներկայացվում են դեպի Մերձավոր Արևելքի քաղաքներ իրականացվելիք չվերթերը։

 

  • Կիսվել: