կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Եվս երկու ընկերություններ արտոնություն ստացան

Եվս երկու ընկերություններ արտոնություն ստացան

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատել «ՎՌ ԱՐՄԵՆԻԱՆ ՖՐՈՒԹ» ՍՊԸ-ին:

Այս ընկերությունը ՀՀ Արագածոտնի Թալին համայնքի Արագածավան բնակավայրին կից տարածքում հիմնել է 100 հա մակերեսով տանձի ինտենսիվ այգի։ Ներկայացված ներդրումային ծրագրով Ընկերությունը նախատեսում է նույն տարածքում հիմնել 7644 տոննա տարողությամբ կամ 23576 խմ ծավալով մրգերի պահպանման սառնարան։

Նշված տարածքում Ընկերությունը նախատեսում է տեղադրել նաև մրգերի տեսակավորման սարքավորում, որը հնարավորություն կտա բարձրորակ մրգեր մատակարարել ինչպես տեղական այնպես էլ արտաքին շուկաներին։ 

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․17 մլրդ դրամի ներդրում ցանկում ներկայացված ապրանքների ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 14 աշխատատեղ։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2029 թվականը ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը հասցնել՝ մինչև 32-ի 160 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․17 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 109 մլն դրամ։

Կառավարության մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատվեց նաեւ «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» ՍՊԸ-ին:

Այս ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել թիթեղյա տարաների և կափարիչների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2004թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 115 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 35 աշխատատեղ՝ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2026 թվականը ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը հասցնել՝ մինչև 38-ի 250,000 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 115 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 10 մլն դրամ։

 

  • Կիսվել: