ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եթե ինչ-որ մեկը մեզ առաջարկում է պարտք չվերցնել, պիտի ցույց տա նաև այն ճանապարհը, թե ինչպես մարդկանց թոշակ ու աշխատավարձ վճարենք. Թունյան

Եթե ինչ-որ մեկը մեզ առաջարկում է պարտք չվերցնել, պիտի ցույց տա նաև այն ճանապարհը, թե ինչպես մարդկանց թոշակ ու աշխատավարձ վճարենք. Թունյան

Եթե ինչ-որ մեկը մեզ առաջարկում է պարտք չվերցնել, ապա պետք է ցույց տա այն ճանապարհը, թե ինչպես պետք է թոշակ ու աշխատավարձ վճարենք մարդկանց: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Նրա խոսքով՝ կա ներդրումների ցավալի անկում կա, որն անցյալ տարի արձանագրվել է աշխարհի գրեթե բոլոր երկներում համավարակի պատճառով, աշխարհի բոլոր երկրներն էլ տարին փակել են անկումով, ու այդ պայմաններում սովորաբար ներդրումներ չեն կատարվում:

Պատգամավորն անդրադարձավ նաև եվրոբոնդերին՝ նշելով, որ թողարկվել է 750 մլն դոլարի եվրոբոնդ, պարտատոմս, բայց դա ներկայացնել որպես ձախողում, նրա կարծիքով, այդքան էլ ճիշտ չէ:

՛՛Բարձր տոկոսը հարաբերական է, տոկոսը մեզնից կախված չէ, ովքեր բացարձակ թվով ասում են՝ պարտքն էսքանով ավելացավ, պետք է նաև հաշվի առնեն մյուս կողմերը. Մենք ունեցել ենք հարկերի նվազում, ունեցել են Քովիդ, ունեցել ենք փակված ընկերություններ, մյուս կողմից արտոնություններ ենք տվել, հարկեր են հետաձգվել, այսինքն՝ մենք մեր հարկային եկամուտները նվազեցրել ենք, մյուս կողմից մեր ծախսերն ավելացրել ենք՛՛,-ասաց Թունյանը:

Նա նշեց նաև, որ այս պայմաններում բյուջեն ունի դեֆիցիտ: ՛՛Եվ եթե ինչ-որ մեկը մեզ առաջարկում է պարտք չվերցնել, ապա պետք է ցույց տա այն ճանապարհը, թե ինչպե՛ս պետք է մենք պետական բյուջեի ծախսերը կատարենք, ինչպե՛ս պետք է աշխատավարձ, թոշակ վճարենք մարդկանց ու կատարենք մնացած ծախսերը՛՛:

 

  • Կիսվել: