ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Ես դիմում չեմ գրելու. ՀԷՑ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը՝ «բեսպրիդելի», իշխանության և վստահության մասին

Ես դիմում չեմ գրելու. ՀԷՑ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը՝ «բեսպրիդելի», իշխանության և վստահության մասին

Ի՞նչ է նշանակում անվստահություն: Իսկ ո՞վ է ասում, որ ես իրենց վստահում եմ: Ես անձամբ իրեն չեմ վստահում, իրենց իշխանությանը չեմ վստահում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀԷՑ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը:

«Այսօր որոշել էր իմ անզգանվան, անվան վրա ինքնահաստատվել երևի, բայց ես մեր ձևովը ասել եմ՝ որն է, ու այնպես չէ, որ մի տեղ եմ ասել: Մեր ձևովը եղել է ի բարօրություն մեր 3 մլն բնակչությանը, բաժանորդներին»,-նշել է Ղազինյանը:

Լրագրողների հարցին՝ արդյո՞ք Ղազինյանը ազատվել է պաշտոնից, թե ոչ, նա նշել է՝ ոչ:

«Եթե մենք գնում ենք, կներեք, «беспредел» տարբերակով, իհարկե, ամեն ինչ կարող են»,-ասել է ՀԷՑ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը և հավելել, որ  20 տարի է աշխատում է, իրենց ուղղված մեղադրանքներն էլ անվանել կեղծ, ասելով՝ իշխանությունն իրենց ձեռքն է, թող ապացուցեն:

  • Կիսվել: