կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երկու օր առաջ 2 միլիարդ դրամ հատկացրեցինք 100 հազարականների միանվագ դրամական աջակցությանը, այդպիսով հանրագումարը դարձավ 10 միլիարդ դրամ. Տիգրան Խաչատրյան

Երկու օր առաջ 2 միլիարդ դրամ հատկացրեցինք 100 հազարականների միանվագ դրամական աջակցությանը, այդպիսով հանրագումարը դարձավ 10 միլիարդ դրամ. Տիգրան Խաչատրյան

Երկու օր առաջ 2 միլիարդ դրամ հատկացրինք 100 հազարականների միանվագ դրամական աջակցությանը, այդպիսով հանրագումարը դարձավ 10 միլիարդ դրամ: Կառավարության նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Նախարարի խոսքով՝ հաջորդ շաբաթ նույնպես գումար կհատկացվի. «Քիչ գումար անհրաժեշտ կլինի նաև վերջին փուլում, որովհետև մենք շահառուների վերջնական թիվը չգիտենք, երբ կվերջնականացնենք, կտեսնենք թե որքան, այդ գումարը մյուս շաբաթ ևս կհատկացնենք: Այսօր չզեկուցվող հարցերի թվում հատկացրինք նաև 479 միլիոն դրամ Սյունիք հիմնադրամին, դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ հատկապես տեղահանման օրերին մենք հենց Գորիսում՝ Կոռնիձորում, բազմաթիվ սնունդ, վառելիք ու նման այլ ապրանքներ էինք ձեռք բերել, այդ վճարումները նույնպես կկատարենք բոլոր մատակարար կազմակերպություններին: Առաջին արձագանքի ռեժիմով բոլորը պատրաստակամություն էին հայտնել և այդ աջակցությունը ցուցաբերել, մենք մի քիչ ուշացրեցինք վճարումը, բայց սպասում էինք հաշիվները վերջնականացվեն, որ մեկ անգամ անենք: Առ այսօր կատարված բոլոր հատկացումների հանրագումարը 15 միլիարդ դրամ է կազմում»:

  • Կիսվել: