հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
2023 թ. հարկային եկամուտները բյուջեի նախագծով սահմանված են 2 տրիլիոն 204 միլիարդ դրամի չափով. Տիգրան Խաչատրյան

2023 թ. հարկային եկամուտները բյուջեի նախագծով սահմանված են 2 տրիլիոն 204 միլիարդ դրամի չափով. Տիգրան Խաչատրյան

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ԱԺ-ում հայտնեց, որ 2023 թվականին հարկային եկամուտները բյուջեի նախագծով սահմանված են 2 տրիլիոն 204 միլիարդ դրամի չափով:

«Այս տարվա սպասվող հարկային եկամուտների նկատմամբ աճը մոտ 280 միլիարդ դրամ է: Ավելացման 230 միլիարդ դրամը կստացվի գալիք տարում տնտեսական աճի և հարկման բազաների աճի հետևանքով: 50 միլիարդ դրամը կձևավորվի հարկային վարչարարության բարելավման և հավաքագրման արդյունավետությունը բարձրացնելու արդյունքում»,- ասաց Խաչատրյանը:

2023 թվականի բյուջեի նախագծով ծախսերը նախատեսված են 2 տրիլիոն 590 միլիարդ դրամի չափով, ինչը 2023 թվականի ՀՆԱ-ի 27.8 տոկոսն է կամ 1 տոկոսային կետով ավելին, քան 2022 թվականի ճշտված բյուջեով սահմանված ծախսերն են:

2023 թվականի բյուջեով հաստատման ներկայացված կապիտալ ծախսերը կկազմեն 548 միլիարդ դրամ, ինչը մոտ 50 տոկոսով ավելին է, քան 2022 թվականի ճշտված բյուջեով սահմանված ցուցանիշը: 

«Այն կկազմի ՀՆԱ-ի 5.9 տոկոս՝ 2022 թվականի ցուցանիշը գերազանցելով 1.5 տոկոսային կետով»,- ասաց Խաչատրյանը: 

 

  • Կիսվել: