հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Երկրորդ համաշխարհային պատերազմի 11 մասնակիցների փոխհատուցում կտրվի օդանավով մատուցվող ծառայությունների համար

Երկրորդ համաշխարհային պատերազմի 11 մասնակիցների փոխհատուցում կտրվի օդանավով մատուցվող ծառայությունների համար

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց 2 մլն դրամ ուղղել ԱՊՀ տարածքում Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների օդային տրանսպորտով մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցմանը:

Նախագծի կազմման համար հիմք է ծառայել «Սիբիր» ավիաընկերության կողմից արտոնություն ունեցող ՀՀ 11 քաղաքացիներին անվճար և զեղչային սակագներով 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին մատուցված ծառայությունների ցանկը:

Նախագծով առաջարկվում է այս միջոցառման գծով ինը ամսվա չափաքանակը ավելացնել 1,5 մլն դրամով, իսկ տարեկանը 2 մլն դրամով:

  • Կիսվել: