երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երկաթգծի շահագործման հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որոնք դեռևս պետք է վերջնական համաձայնեցվեն․ Մհեր Գրիգորյան

Երկաթգծի շահագործման հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որոնք դեռևս պետք է վերջնական համաձայնեցվեն․ Մհեր Գրիգորյան

Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի շահագործման հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որոնք դեռևս պետք է վերջնական համաձայնեցվեն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ հարակից բազմաթիվ հարցեր կան, որոնց շուրջ վերջնական պայմանավորվածություն դեռևս չկա, իսկ ենթակառուցվածքի ու կապի մասով փոխադարձ ընկալում կա, այն տարածաշրջանի համար շատ դրական լուծում ունի։

«Բայց շահագործման հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որոնք դեռևս պետք է վերջնական համաձայնեցվեն։ Համաձայնեցումները, նախևառաջ, վերաբերելի է ենթակառուցվածքին։ Այո՛, Երասխից Հորադիս ենթակառուցվածք ունենալը շատ լավ լուծում է Հայաստանի համար ու, ընդհանրապես, տարածաշրջանում»,- հայտարարեց փոխվարչապետը։

Նշենք, որ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման աշխատանքների մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Սոչիում և Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների ժամանակ:

  • Կիսվել: