հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Երևանը ռուսաստանցիների ամենահայտնի զբոսաշրջային ուղղությունների տասնյակում է

Երևանը ռուսաստանցիների ամենահայտնի զբոսաշրջային ուղղությունների տասնյակում է

Երևանը փետրվարյան տոներին ռուսաստանցիների նախընտրած զբոսաշրջային ուղղությունների լավագույն տասնյակում է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

2023 թվականին փետրվարի 23-ը հինգշաբթի է, ուստի ռուսները չորս օր հանգստանում են։ Արտասահմանյան ուղղությունների թվում ամենամեծ պահանջարկն ունեն Ստամբուլի հյուրանոցները, ամրագրումների 9,8%-ը կատարվում է թուրքական քաղաքում։ Ամրագրումների ևս 5,3%-ը Դուբայում է։ Բազմաթիվ ճանապարհորդներ ծրագրել են ուղևորություն Թայլանդ. Փհուկետին բաժին է ընկել 4,7%, Բանգկոկին՝ 3,9%, Պատտայա՝ 2,7%։ Տասնյակում են հայտնվել Երևանը (3,0%), Փարիզը (2,8%), Հռոմը (2,3%), Անթալիան (1,6%) և Կուալա Լումպուրը (1,5%)»,- ասվում է ծառայության ամփոփագրում։

  • Կիսվել: