ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանում տեղի է ունեցել Փոստային կապի հանձնաժողովի և Փոստային կապի օպերատորների խորհրդի համատեղ նիստը

Երևանում տեղի է ունեցել Փոստային կապի հանձնաժողովի և Փոստային կապի օպերատորների խորհրդի համատեղ նիստը

Օգոստոսի 8-ին Երևանում տեղի է ունեցել Կապի տարածաշրջանային համագործակցության Փոստային կապի հանձնաժողովի, Փոստային կապի օպերատորների խորհրդի և նրանց աշխատանքային խմբերի 55/44-րդ համատեղ նիստը, որը վարել է Կապի տարածաշրջանային համագործակցության գործադիր կոմիտեի գլխավոր տնօրեն Նուրուդին Մուխիտդինովը:

Նիստի մասնակիցներին ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը՝ նշելով, որ միջոցառման անցկացումը Երևանում մեծ պատիվ է Հայաստանի համար:

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ փոստը եղել է, կա և մնում է մարդկանց իրար կապող և միավորող օղակ, քանի որ այն ոչ միայն իրականացնում է կարևոր ապրանքների և տեղեկությունների առաքում, այլև ապահովում է հանձնառությունը բոլոր երկրների միջև միջազգային փոստային փոխանակմանը, իսկ անցկացվող միջոցառումները նպաստում են տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, փոստի զարգացմանն անհրաժեշտ միասնական մոտեցման և երկրների ազգային օպերատորների միջև կապերի ամրապնդմանը:

Նիստի մասնակիցներին ողջունել է նաև «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով փոստային ցանցերին նոր դերակատարների միանալու հարցի քննարկմանը: Արայիկ Աբրահամյանը նշել է, որ փոստային բիզնեսը պետք է հարմարեցվի նոր պայմաններին և իրողություններին:

Նիստի ընթացքում «ՀայՓոստ»-ը ներկայացրել է 2022-2025 թթ. ժամանակահատվածում փոստային ապրանքների, էլեկտրոնային առևտրի և դրանց թվայնացման զարգացման հարցերով աշխատանքային խմբի ծրագրի իրականացման ընթացքը:

  • Կիսվել: