հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արսեն Հարությունյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արշակունյաց պողոտա) ստուգման ընթացքում պարզել են, որ աշխատում է  իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով: Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից:

Մասնավորապես՝

սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չէ այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում, ախտահանում, բացառվի կեղտի կուտակումը,

խոհանոցի պատերը չունեն հարթ մակերես և չեն պահվում նորոգ վիճակում,

հումքի պատրաստման սեղանների մակերևույթները, սննդամթերքի կտրատման, մշակման դարակաշարերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման, հարթ չեն, կառուցված չեն հիգիենայի պահանջները բավարարող նյութերից,

պարենային հումքը և բաղադրիչները չեն պահվում աղտոտիչ նյութերից պաշտպանությունն ապահովող պայմաններում,

սննդի կառույցն ապահովված չէ տաք ջրով:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

  • Կիսվել: