հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Երևանում բանաստեղծ Մկտրիչ Սարգսյանի անվամբ փողոց կանվանակոչվի

Երևանում բանաստեղծ Մկտրիչ Սարգսյանի անվամբ փողոց կանվանակոչվի

Երևանի փողոցներից մեկը կանվանակոչվի բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, ազգային-հասարակական գործիչ Մկտրիչ Սարգսյանի անվամբ։

Այս մասին որոշում է ընդունել Երևանի ավագանին։

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի 14-րդ փողոցն (սկսվում  է Զաքարիա Քանաքեռցու փողոցից, հատում 15-րդ փողոցը, հասնում մինչև Քանաքեռի 14-րդ փողոցի հ.32 հասցե) անվանակոչել բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, ազգային-հասարակական գործիչ Մկրտիչ Սարգսյանի անվամբ՝ «Մկրտիչ Սարգսյան փողոց»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,- ասված է ավագանու որոշման մեջ:

  • Կիսվել: