հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երևանից Դուբայ, Բեյրութ և Թել-Ավիվ, ընդամենը 89 եվրոյով

Երևանից Դուբայ, Բեյրութ և Թել-Ավիվ, ընդամենը 89 եվրոյով

Flyone Armenia ավիաընկերությունը գործունեության մեկամյակի և Ամանորի կապակցությամբ հայտարարում է «Բացահայտիր աշխարհը» ակցիայի մեկնարկի մասին։

Ինչպես հայտնում են ավիաընկերությունից, ակցիայի շրջանակներում բոլոր ցանկացողները կկարողանան ձեռք բերել տոմսեր առավելագույն մատչելի գներով: Այս տարի Flyone Armenia ընկերության կողմից ակցիային ներկայացվում են դեպի Մերձավոր Արևելքի քաղաքներ իրականացվելիք չվերթերը։ Դեկտեմբերի 5-11-ը յուրաքանչյուր ոք կկարողանա ձեռք բերել դեպի Բեյրութ, Դուբայ, Թել Ավիվ և հետադարձ ավիատոմսերը աննախադեպ 89 եվրոյին համարժեք գնով։ Տոմսերի քանակը սահմանափակ է։
 

«Որպես առաջին ազգային բյուջետային ավիաընկերություն՝ Flyone Armenia-ն նպատակ ունի մատուցած ծառայությունները դարձնել առավելագույն հասանելի մեր բոլոր ուղևորների համար: Մենք շարունակում ենք մեր առաքելությունը և առաջիկայում ներկայացնելու ենք բոլորովին նոր ուղղություններ»,- նշել է ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։ 

 

  • Կիսվել: