հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Երեւան բաս» ՓԲԸ-ն եւ «Երեւանտրանս» ՓԲԸ-ն կստանան 980 հազար դոլար

«Երեւան բաս» ՓԲԸ-ն եւ «Երեւանտրանս» ՓԲԸ-ն կստանան 980 հազար դոլար

Երեւանի բյուջեի միջոցներից 357 մլն դրամ եւ 34,5 մլն դրամ կուղղվեն համապատասխանաբար «Երեւան բաս» ՓԲԸ-ին եւ «Երեւանտրանս» ՓԲԸ-ին (ընդհանուր առմամբ մոտ 980 հազար դոլար-խմբ.): Համապատասխան որոշումը կայացվել է դեկտեմբերի 20-ին Երեւանի ավագանու արտահերթ նիստում։

Եվս 34,6 մլն դրամ է հատկացվել քաղաքի մայթերի մաքրման նպատակով շուրջ 50 միավոր տեխնիկա ձեռք բերելու համար։ 

Բացի այդ, 38,9 մլն դրամ է հատկացվել Շտապօգնության եւ թիվ 4 պոլիկլինիկա ՓԲԸ-ին, 2,8 մլն դրամ՝ «Աջափնյակ գեղագիտական կենտրոնին» եւ «Զարթոնք» մանկական գեղարվեստական կրթության կենտրոնին եւ եւս 322 մլն դրամ՝ քաղաքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման համար։

Երեւանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արեւշատյանը հայտարարեց, որ Գերմանիայից Հայաստան կժամանեն մասնագետներ եւ վերապատրաստման աշխատանքներ կիրականացնեն հասարակական տրանսպորտի վարորդների հետ:

  • Կիսվել: