երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
«Երևան-ավտոբուսի» միջին օրական հասույթը աճել է շուրջ 4 մլն դրամով

«Երևան-ավտոբուսի» միջին օրական հասույթը աճել է շուրջ 4 մլն դրամով

Մեկ շաբաթում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հասույթը կազմել է 172 մլն 975 հազար 750 դրամ, որն ավելի է նախորդ շաբաթվա հասույթից 9 մլն 592 հազար 100 դրամով:

Այդ մասին զեկուցվեց այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ:

Աշխատանքային օրերի կտրվածքով միջին օրական հասույթը կազմել է 28 մլն 251 հազար 930 դրամ, ոչ աշխատանքային օրերի համար օրական միջին հասույթը կազմել է 15.857 դրամ: Վերջին մեկ ամսվա ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի միջին օրական հասույթը նախորդ ժամանակահատվածների համեմատությամբ աճել է օրական շուրջ 4 միլիոն դրամով:

4 միլիոն դրամն օրական միջին հասույթի փոփոխության տեսանկյունից ահռելի թիվ է, արձագանքեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

  • Կիսվել: