ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Էլեկտրական շարժիչներով օդանավերի բում է սպասվում․ վարչապետը Ջերմուկի օդանավակայանից տեսանյութ է հրապարակել

Էլեկտրական շարժիչներով օդանավերի բում է սպասվում․ վարչապետը Ջերմուկի օդանավակայանից տեսանյութ է հրապարակել

Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկի օդանավակայանում վայրէջքից հետո խոսել է էլեկտրական շարժիչներով օդանավերի աշխատանքի մասին՝ նշելով, որ Հայաստանում նման օդանավերի բում է սպասվում:

Ըստ վարչապետի՝ դրանք կարող են ծառայել միջմարզային փոխադրումների համար:

«Եթե ոչ հիմա, ապա մի քանի տարուց սկսվելու է դրանց սերիական արտադրությունը: 10-12 մետր է պետք լինելու նման ինքնաթիռների թռիչքի և վայրէջքի համար: Կարճ թռիչքուղիներ պետք է սարքենք»,-ասաց նա:

Նշվեց, որ նման նպատակի համար նաեւ ուղղաթիռներ կան, սակայն դա թանկ է նստում:

Ավելի ուշ Փաշինյանը իրեն ուղղեց, որ էլեկտրական ինքնաթիռներին 50 մետր է պետք թռիչքի համար, եւ 30 մետր՝ վայրէջքի համար:

«Այս ընկերության հետ պետք է հիմիկվանից կապ հաստատել, ասել, որ ձեր ապրանքով հետաքրքրված ենք: Սկզբից իհարկե, թանկ կլինի: Մենք ունենք Սիսիանի օդանակայանը, Ջերմուկի օդանավակայանը, Գավառինը, Ստեփանավանինը: Սա նշանակում է, որ մենք ստանդարտ օդանավակայանի թռիչքուղու գնով կարող ենք 4 տեղ թռիչքուղի սարքել»,- ընդգծեց Փաշինյանը:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն էլ հավելեց, որ ԻԿԱՕ-ն բոլոր ավիացիաներին ասել է, որ 2027-ին պետք է պատրաստ լինել այս ոլորտին:

Մանրամասները՝ տեսանյութում

  • Կիսվել: