չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Էկոնոմիկայի նախարարը Կամարիսում այցելել է ելակի, ազնվամորու և մոշի մշակությամբ զբաղվող ջերմոցային տնտեսություն

Էկոնոմիկայի նախարարը Կամարիսում այցելել է ելակի, ազնվամորու և մոշի մշակությամբ զբաղվող ջերմոցային տնտեսություն

Նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 31-ին Կոտայքի մարզի Կամարիս համայնքում այցելել է ելակի, ազնվամորու և մոշի մշակությամբ զբաղվող «Ռոք Բերի» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսություն և ինտենսիվ այգիներ:
 
Ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսան Առաքելյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել ջերմոցային տնտեսության տարածքում, այդ թվում՝ նորաստեղծ 6 հա ելակի ջերմատանը, ծանոթացել այստեղ կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներին։
 
Ընկերության արտադրանքը մեծ մասամբ արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, մնացած մասն իրացվում է Հայաստանի Հանրապետությունում:
 
Հատապտղի ինտենսիվ այգիները հիմնելու նպատակով «Ռոք Բերի» ընկերությունն օգտվել է պետական օժանդակության գործիքակազմից։

 

  • Կիսվել: