կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է հայկական կոնյակի վերաբրենդավորման գործընթացն արագացնելու հարցը

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է հայկական կոնյակի վերաբրենդավորման գործընթացն արագացնելու հարցը

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և Ագրովերամշակման վարչության պետ Գևորգ Ղազարյանը հանդիպել են կոնյակ արտադրող առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են կոնյակագործության ոլորտում առկա խնդիրները, հայկական կոնյակի վերաբրենդավորման գործընթացն արագացնելու, միասնական լուծումներ գտնելու և լավագույն արդյունքին հասնելու հնարավոր ուղիները:

Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են ավելի սերտ համագործակցել այդ գործընթացն առավել առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:

  • Կիսվել: