կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
«ԵԱՏՄ-ում դեղամիջոցների ընդհանուր շուկայի ձևավորման ինտեգրացիոն գործընթացներ» խորագրով նիստին մասնակցել է ՀՀ առողջապահության փոխնախարարը

«ԵԱՏՄ-ում դեղամիջոցների ընդհանուր շուկայի ձևավորման ինտեգրացիոն գործընթացներ» խորագրով նիստին մասնակցել է ՀՀ առողջապահության փոխնախարարը

Մոսկվայում կայացած «ԵԱՏՄ-ում դեղամիջոցների ընդհանուր շուկայի ձևավորման ինտեգրացիոն գործընթացներ» խորագրով ռազմավարական նիստին մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:

Նիստը նախագահել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

«Դեղամիջոցների շրջանառության փորձ և գրանցում» գիտագործնական համաժողովի շրջանակներում կազմակերպված նիստին քննարկվել են ԵԱՏՄ տարածաշրջանում դեղամիջոցների ընդհանուր շուկայի կայուն զարգացման և ինտեգրացիոն գործընթացի խորացման հեռանկարները:

Արտակ Ջումայանը ներկայացրել է «Մինչև 2030թ․ և մինչև 2045 թ․ ժամանակահատվածում ԵՏՄ շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին» հռչակագրի դրույթների կիրառման ուղղությամբ Հայաստանում կատարված աշխատանքները և առկա խնդիրները: Պայմանավորածություն է ձեռք բերվել անդամ-պետությունների միջև հնչած առաջարկների շուրջ ավելի սերտ համագործակցության:

Քննարկվել են նաև դեղերի գրանցման, փորձաքննության, որակի հսկման, շուկայի ձևավորման և այլ հարցեր։

  • Կիսվել: