ԵԱՏՄ երկրներ արտահանելու համար ՌԴ-ի բաշխած 181,5 հազար տոննա շաքարավազից ՀՀ-ն կստանա 28 հազար տոննա
ԵԱՏՄ երկրներ արտահանելու համար նախատեսված 181,5 հազար տոննա շաքարավազից, որը Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը բաշխել է արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև, Հայաստանը կստանա 28 հազար տոննա, հայտնում է Ռուսաստանի Գյուղատնտեսության նախարարությունը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը շաքարավազի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանել 2024 թվականի մայիսի սկզբից մինչև օգոստոսի 31-ը՝ բացատրելով դա պարենային ապրանքների ներքին շուկայի կայունությունը պահպանելու անհրաժեշտությամբ, սակայն ԵԱՏՄ երկրներ որոշակի ծավալներով կատարվում են շաքարի մատակարարումներ: