երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ե՞րբ Երեւանում կկառուցվեն մետրոյի նոր կայարաններ եւ որքա՞ն կծախսվի

Ե՞րբ Երեւանում կկառուցվեն մետրոյի նոր կայարաններ եւ որքա՞ն կծախսվի

Երեւանի մետրոպոլիտենի զարգացման նախագծումը կտեւի մոտ 1,5 տարի։ Համապատասխանաբար, մետրոյի կառուցման համար կպահանջվի եւս 3-4 տարի։ Այս մասին այսօր հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումի ժամանակ ասաց «ԷՔՍԱՐ»-ի գործադիր տնօրեն Նիկիտա Գուսակովը:

Նա բացատրեց, որ մետրոյի զարգացման ընդհանուր նախագիծը կկազմի 500 մլն դոլար, սակայն մինչ այժմ դա առաջին փուլն է, որը նախնական գնահատվում է 150 մլն դոլար: «Ռուսական ընկերությունը շահել է առաջին փուլի նախագծման մրցույթը:

Խոսքը մետրոյի երկու կայարանների կառուցման մասին է: Մենք ֆինանսական առաջարկներ ենք տվել ՀՀ կառավարությանը այս ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ եւ պատրաստ ենք, երբ նախագիծը կավարտվի, ծրագրի ֆինանսական մոդելը պատրաստ կլինի ՝ առաջարկելու համապատասխան ֆինանսավորում: Ֆինանսավորման կառուցվածքը կախված կլինի ռուսական ընկերությունների մասնակցությունից: Ընդհանրապես մենք ֆինանսավորում ենք ինչպես ռուսական ընկերությունների մասնակցությունը ուղղակիորեն, այնպես էլ տեղական ծախսերի մի մասը: Որպես կանոն, դա 30%-ի սահմաններում է»,-հավելեց նա:

  • Կիսվել: