ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Ձուլակենտրոն». ազատվեց մաքսատուրքից. Խոստանում է 1,9 մլրդ դրամի ներդրում, 113 նոր աշխատատեղ՝ 472 դրամ աշխատավարձով

«Ձուլակենտրոն». ազատվեց մաքսատուրքից. Խոստանում է 1,9 մլրդ դրամի ներդրում, 113 նոր աշխատատեղ՝ 472 դրամ աշխատավարձով

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 9-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել «ՁՈՒԼԱԿԵՆՏՐՈՆ» բաց բաժնետիրական ընկերությանը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ  «ՁՈՒԼԱԿԵՆՏՐՈՆ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է արտադրել տարեկան շուրջ 30․000 տոննա պողպատի շարունակական ձուլման արդյունքում ստացված քառակուսի կիսապատրաստուկներ, միջազգային անվանումը՝ continuously casted square steel billets։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 1995թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1.9 մլրդ դրամի կապիտալ ներդրում։

Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 113 նոր աշխատատեղ՝ մինչև 472 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 5․8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 347 մլն դրամ:

  • Կիսվել: