կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Դոլարը, ռուբլին ու եվրոն արժեզրկվել են

Դոլարը, ռուբլին ու եվրոն արժեզրկվել են

ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 10:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 393.61 դրամ` փետրվարի 6-ի համեմատ արժեզրկվելով 0.19 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 397 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 400 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 397 դրամ է, վաճառքը՝ 400.50 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 417.44 դրամ (արժեզրկվել է 3.08 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 428 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 423-425 դրամ է, վաճառքը՝ 430 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է  5.32 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 5.62 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 5.45 դրամ, վաճառքը` 5.60 դրամ։

  • Կիսվել: