Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ևս էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 27-ին, կազմել է 387.82 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.29 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 433.08 դրամ (նվազել է 0.56 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 512.62 դրամ (աճել է 0.16 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.26 դրամ (աճել է 0.03 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում է 389-392 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 418-429 դրամով, վաճառվում է 438-442 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.96-4.22 դրամով, վաճառվում է 4.30-4.97 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 386 դրամով, վաճառվում՝ 389.5 դրամով:
Եվրոն գնվում է 428 դրամով, վաճառվում է 433 դրամով:
Ռուբլին գնվում է 4.17 դրամով, վաճառվում է 4.26 դրամով: