շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Դե Գուստո» և  «Արմաբա» ՍՊԸ-ների նկատմամբ հարուցվել են վարույթներ՝ զեղչերի առնչությամբ հասարակության մոլորեցման փաստով

«Դե Գուստո» և «Արմաբա» ՍՊԸ-ների նկատմամբ հարուցվել են վարույթներ՝ զեղչերի առնչությամբ հասարակության մոլորեցման փաստով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Դե Գուստո» («eurotvmarket») և  «Արմաբա» («TVtrade») ՍՊԸ-ների նկատմամբ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության  հատկանիշների առերևույթ առկայության հիմքով հարուցել է վարույթներ:

Մասնավորապես հանձնաժողովը հաշվի է առել, որ ընկերությունները հայտարարել են զեղչ՝ նվազեցված գնի մասին հրապարակումներով, այնինչ առաջարկվող ապրանքներն իրացվել են նույն գնով։ Ավելին՝ ակցիայի իրականացման մասին սպառողներին իրազեկելիս ակցիայի բովանդակությունը չի պարունակել ակցիայի իրականացման ժամանակահատվածը՝ մեկնարկի և ավարտի օրերը, ակցիայի ժամանակահատվածը փաստացի գերազանցում է երեք ամիսը, ինչպես նաև ակցիային մասնակցող ապրանքատեսակների նկատմամբ հայտարարված զեղչերն ընդհանուր առմամբ չեն հաշվարկվել տվյալ ապրանքատեսակների՝ ակցիային նախորդող ամսվա միջին գներից։

Որոշումներին կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում հետևյալ հղումներով:

https://ef.competition.am/api/decision/4B529D62-B6D0-41DC-9C44-37B31F5DFB84/download

https://ef.competition.am/api/decision/42897C42-48D8-49C0-A8F3-5CBCC8C5B40D/download

  • Կիսվել: