կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Դասական աճուրդով վաճառքի է հանվել «Գագարինի արտադրական բազայի» տարածքը եւ հողամասը

Դասական աճուրդով վաճառքի է հանվել «Գագարինի արտադրական բազայի» տարածքը եւ հողամասը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 8-ի նիստում որոշեց Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի Գործարանային փողոց թիվ 4հասցեում գտնվող 1106.68 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունները (պահեստ՝ 968.86 քառ.մետր, պահակատուն՝ 17.95 քառ.մետր, լուսարձակ՝ 21.7 քառ.մ և պարիսպ՝ 98.17 քառ.մ), դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.95 հա մակերեսով հողամասը, ջրագիծը և տրանսֆորմատորը, որպես մեկ գույքային միավոր, մասնավորեցնել դասական աճուրդով։

Նշված գույքը «Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ-ի լուծարումից հետո մնացած գույք է։

2023 թվականի փետրվարի 21-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է  83,1 մլն դրամ, որից՝ անշարժ գույքինը՝ 82,3 մլն դրամ, այդ թվում՝ հատկացված հողամասի գնահատման պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 23,8 մլն դրամ, իսկ ջրագծինը և տրանսֆորմատորինը՝ 800 հազար դրամ։

Առաջարկվում է պետական գույքը ներկայացնել մասնավորեցման` աճուրդային եղանակով, վաճառքի մեկնարկային գին սահմանելով գնահատված արժեքի 100 տոկոսը՝ 83,1 մլն դրամ:

Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

Նախագծով նախատեսվում է կազմակերպել 2 աճուրդ՝ նույն պայմաններով:

  • Կիսվել: