ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը

Դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը

Շաբաթ օրը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզում հայտնաբերել են խորքային հորի ապօրինի հորատման դեպք։

Տեսչական մարմնից հայտնում են, որ քաղաքացին Արշալույս գյուղի վարչական տարածքում առանց համապատասխան փաստաթղթերի առկայության իրականացրել է խորքային հորի ապօրինի հորատում։

Ապօրինի հորատման աշխատանքները տեսուչների կողմից դադարեցվել են։

Իրավախախտը կենթարկվի պատասխանատվության։

  • Կիսվել: