շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ցեմենտի ներկրման արգելքը կգործի մինչև 2024 թվականի հունվարի 17-ը

Ցեմենտի ներկրման արգելքը կգործի մինչև 2024 թվականի հունվարի 17-ը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ Հայաստան ցեմենտի ներկրման ժամանակավոր արգելքը երկարացվել է ևս 6 ամսով` 2023 թվականի հուլիսի 17-ից մինչև 2024 թվականի հունվարի 17-ը։

Որոշման անհրաժեշտությունը գործադիրը հիմնավորում է արգելքի ընդունման արդյունքում Հայաստանում ցեմենտի տեղական արտադրության ծավալների աճով։

Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած պոշտոնական տվյալներով` 2022 թվականի 2-րդ կիսամյակում Հայաստանում արտադրվել է 578 հազար տոննա ցեմենտ, ինչը 15.7%-ով գերազանցում է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Իսկ 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին արտադրվել է 145.9 տոննա ցեմենտ՝ ինչը 46%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

  • Կիսվել: