կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
«Բյուրակն» գիտակրթական հիմնադրամի կրթահամալիրի հանրային սննդի կառույցի գործունեությունը կասեցվել է

«Բյուրակն» գիտակրթական հիմնադրամի կրթահամալիրի հանրային սննդի կառույցի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել են Սպարտակ Մկրտչյանի անվան «Բյուրակն» գիտակրթական հիմնադրամին պատկանող կրթահամալիրի հանրային սննդի կառույցում՝ ճաշարանում (ք․Երևան):
 
Հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝
  • հանրային սննդի կառույցները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում և ախտահանում, որ բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ.
  • ճաշարանը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով.
  • պատերի մակերեսները պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող նյութերից.
  • չի ունեցել սննդային թափոնների համար նախատեսված փակ բեռնարկղեր։
Հանրային սննդի կառույցի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

  • Կիսվել: