երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Բյուջեից ԱԱԾ-ին նախատեսվում է տրամադրել 34,5 մլրդ դրամ

Բյուջեից ԱԱԾ-ին նախատեսվում է տրամադրել 34,5 մլրդ դրամ

8 ծրագրում ներառված 15 միջոցառման համար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը եկող տարի նախատեսվում է հատկացնել 12,77 մլրդ դրամ։ Այս մասին ասվում է 2020 թվականի բյուջեի նախագծում։

Ոստիկանությանը 2020 թվականին նախատեսվում է հատկացնել 64,9 մլրդ դրամ, առանց հաշվի առնելու արտաբյուջետային միջոցները։ Նախատեսվում է, որ այդ միջոցներով կիրականացվի 19 միջոցառում 10 տարբեր ծրագրերով։ Հատկացվող միջոցների զգալի մասը, ինչպես եւ առաջ, կուղղվի հանրային կարգի ապահովմանը։

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կարիքների ապահովման համար նախատեսվում է հատկացնել 34,5 մլրդ դրամ։ Մոտ 31 մլրդ դրամ կուղղվի ազգային անվտանգության ապահովման ծրագրերի իրականացմանը։ Անցած տարվա համեմատ  ոլորտում ծախսերի աճ է գրանցվել։

  • Կիսվել: